|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 11-ին Ֆիզուլու ուղղությամբ ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Ջալիլաբադի շրջանի Մուսալը գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Մայըլզադե Մահարրամ Գաֆար օլղուն (Mayılzadə Məhərrəm Qafar oğlu): Այդ մասին հայտնում է Razm.info-ն` ադրբեջանական Orman.az-ին հղումով:
Այս տեղեկությունը ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է Մուսալը գյուղի ՏԻՄ ղեկավարի տեղակալ Ասիֆ Գյուլիևը։
Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ այս զինծառայողը զորակոչվել էր 2018թ․ ապրիլի 12-ին։ Զինծառայողի դին Ջալիլաբադ են տանելու այսօր կեսօրին։ Սոցցանցերում տարածվել են նաև այս զինծառայողի լուսանկարները։
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս մասին որևէ հայտարարություն չի արել։