|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դատարանը ապրիլի 5-ին բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Դատարանն արձանագրել է, որ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում:
Հարցի առնչությամբ այսօր լրագրողները ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին` պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել Սեդրակ Քոչարյանից:
«Նախ` նրանք ներողություն խնդրելու պահանջով չէին դիմել դատարան, իսկ անմեղության կանխավարկածը խախտելու հարցը կուսումնասիրեն իրավաբանները, ու եթե վերաքննիչ դատարանում բողոքարկելու որոշում չլինի, օրենքի հետ կապված բոլոր պահանջները կկատարվեն»,- պատասխանեց Վանեցյանը: