|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Հորդանանը, Իրաքը, Լիբանանը, Գերմանիան և Չինաստանը կարող են միանալ սիրիական կարգավորմանն ուղղված աստանյան գործընթացին: Այդ մասին Մոսկվայից վերադարձի ճանապարհին օդանավում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է РИА Новости-ն:
«Ապագայում կարող են քայլեր ձեռնարկվել աստանյան գործընթացն էլ ավելի ամրապնդելու համար: Հորդանանը, Իրաքը, Լիբանանը, Գերմանիան և անգամ Չինաստանը կարող են ներգրավվել այդ գործընթացում: Այսպիսով` որոշումները, որոնք այնտեղ կայացվում են, կարող են էլ ավելի ուժեղ դառնալ` միջազգային մակարդակով»,- ասել է նա: