|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Փյունիկ» ՖԱ-ն և Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ռուս մասնագետն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է Ռուսաստան:
Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018թ. հունիսից:
46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկը» Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկությունում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ: Անդրեյ Տալալաևը ճանաչվեց նաև 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Անդրեյ Տալալաևին սրտացավ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում:
Հայաստանի առաջնության 26-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Յուրի Նագայցևը: