|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից պահանջել է վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը. հայտնում է РИА Новости-ն:
Այդ մասին Սահակաշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ Պորոշենկոն կարող է անել դա մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ըստ նրա` Պորոշենկոն խախտել է ուկրաինական օրենսդրությունը և միջազգային նորմերը, քանի որ չի կարելի քաղաքացիությունից զրկել մի անձի, որը մեկ այլ երկրի քաղաքացի չէ: Սահակաշվիլին նաև պահանջել է թողնել իրեն` մուտք գործել Ուկրաինա: