|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Ալի Ջաֆարին «Sepahnews»-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից պահակազորին «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» հայտարարելու հնարավոր հետեւանքները:
«Եթե ամերիկացիները նման անմտություն թույլ տան՝ վտանգելով մեր ազգային անվտանգությունը, ապա Իրանը փոխադարձ քայլի կդիմի: Նման դեպքում ԱՄՆ ԶՈւ-ն Արևմտյան Ասիայում այլևս չի ունենա այն հանգիստ պայմանները, որն ունի այսօր»,- հստակեցրել է բարձրաստիճան զինվորականը: