|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել գեներալ Խալիֆա Հաֆթարի ազգային բանակի դիրքերին «Ալ Վուտիե» ավիաբազայի շրջանում` երկրի արևմուտքում: Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը` Anadolu-ին հղումով: Այն Հաֆթարի վերահսկողության տակ գտնվող միակ ավիաբազան է:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ էր արել Հաֆթարին` դադարեցնել Տրիպոլիի գրոհը: