|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանն ու Սաուդյան Արաբիան կնքել են միջկառավարական համաձայնագիր ռազմական ոլորտում համագործակցելու մասին:
«Ռազմական ոլորտում համագործակցության մասին երկու կառավարությունների միջև համաձայնագիրը կնքվել է Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադըկովի և Սաուդյան Արաբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ֆայադ բեն Համեդ ալ Ռովալիի միջև կայացած հանդիպման ժամանակ», - հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բանակների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցությունը: