|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այցով ժամանել է Մոսկվա: Օրվա ընթացքում նա հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնում է իսրայելական NEWSru.co.il-ը:
Տեղեկության համաձայն` այսօր երեկոյան Նեթանյահուն մտադիր է վերադառնալ Իսրայել: Թռիչքից առաջ նա լրագրողներին ասել է. «Մենք կքննարկենք իրադարձությունները Սիրիայում»:
Ըստ վարչապետի` կուտակվել են մի շարք հարցեր, որոնք համաձայնեցում են պահանջում:
Հավելենք նաև, որ իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ բանակցությունների գլխավոր թեման կդառնա Սիրիայում իրանական ներկայության ուժեղացումը: