|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՄԻԵԴ-ին ուղարկված դիմումները թշնամական ակտ չի համարում։ Այս մասին նա ասաց Քննչական կոմիտեում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ՄԻԵԴ-ին ուղարկված հերթական դիմումներին:
«ՄԻԵԴ-ին դիմումները չենք համարում թշնամական ակտ։ Այդ դիմումները գործնական և գիտական նշանակություն ունեն»,- նշեց նախարարը՝ միևնույն ժամանակ հրաժարվելով հայտնել սեփական կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: