|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայտնում ենք, որ 2019 թվականի ապրիլի 3-ին, 4-ին և 5-ին տեղի կունենա Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության թափուր պաշտոնները համալրելու համար մրցույթի հարցազրույցի փուլը: Հարցազրույցը տեղի կունենա ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, ժամը՝ 9.30-ից:
Նշենք, որ մինչ հարցազրույցի անցկացումը, մարտի 28-ին և 29-ին կայացել էր Մաքսանենգության դեմ պայքարի վարչության թափուր պաշտոնները համալրելու համար մրցույթի առաջին՝ թեստավորման փուլը: Թեստավորման փուլի անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցներն անցել են երկրորդ փուլ՝ մասնակցելու արդեն հարցազրույցի, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը սահմանված կարգով նախապես հրապարկվել է ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Աշխատատեղեր» բաժնում:
Միաժամանակ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողովը ԶԼՄ ներկայացուցիչներին և դիտորդներին հրավիրում է ներկա գտնվել թափուր պաշտոնները համալրելու մրցույթի հարցազրույցի փուլին: