|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուս սահմանապահները Հայաստանի ոստիկանության աշխատակիցների հետ «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստանի տարածք թմրանյութ տեղափոխելու հերթական փորձը: Մարտի 30-ին Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացու անձնական խուզարկության արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է դեղամիջոցներով 19 փաթեթ, որոնք պարունակել են ուժեղ ազդեցություն գործող թմրանյութ:
Վերոնշյալ անձը և հայտնաբերված իրերը օրենքով սահմանված կարգով փոխանցվել են Հայաստանի իրավասու մարմիններին՝ փորձաքննություն անցկացնելու և միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Նշվում է, որ 2019 թվականի առաջին եռամսյակում հայ-իրանական սահմանի անցակետում կանխվել է Հայաստանի տարածք թմրանյութ և հոգեմետ դեղամիջոցներ տեղափոխելու ավելի քան 10 փորձ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածք թմրանյութեր տեղափոխելու փորձեր չեն եղել: