|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 1-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածի «Յուքոմ» ՍՊԸ գրասենյակում իր կորցրած անձնագրով գործարք են անում: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 24-ին, ժամը 03.00-ին, 1993 թ. ծնված Վանիկ Կ.-ն (համաներումով ազատ արձակված 07.11.2018թ.) օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ իրենց շենքի մոտ կայանված, ոստիկանություն ահազանգած քաղաքացուն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է փող, անձնագիրը, զինգրքույկը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, սոցիալական քարտը և բջջային հեռախոսը, ինչից հետո ապրիլի 1-ին, ժամը 13.10-ին, Վանիկ Կ.-ն հիշյալ գրասենյակում գողացած անձնագրով փորձել է ապառիկ եղանակով գնել wi fi սարք:
Ժամը 15.10 Վանիկ Կ.-ն Գայի պողոտայից բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն: