|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կյանքի 78-րդ տարում մահացել է բրիտանացի դերասանուհի և մոդել Տանյա Մալեն: Այս մասին տեղեկացնում է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի թվիթերյան պաշտոնական էջը:
Նշվում է, որ մահվան պատճառները դեռևս անհայտ են:
Տանյա Մալեն ծնվել է Անգլիայի Բլեքփուլ քաղաքում: Նրա հայրը անգլիացի էր, իսկ մայրը՝ ազգությամբ ռուս: Նա եղել է 1950-ականների վերջի և 1960-ականների սկզբի ամենահայտնի մոդելներից մեկը: 1964 թ. Տանյա Մալեն «Գոլդֆինգեր» ֆիլմում խաղացել է Բոնդի ընկերուհու դերը, որն էլ նրան մեծ հռչակ բերեց: