|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրորդ փուլում հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, քան շոումեն Վլադիմիր Զելենսկին: Այդ մասին հայտարարել է Պորոշենկոյի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Օլեգ Մեդվեդևը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` առաջին փուլում ընտրողներին կարելի է բաժանել երկու խմբի. մի խումբը քվեարկել է զվարճանքի համար, մյուս խումբը` լուրջ նպատակով:
«Զվարճանքի համար քվեարկածների թիվը սպառվել է: Այժմ կքվեարկեն լուրջ նպատակ հետապնդող մարդիկ, և Պորոշենկոն ավելի մեծ շանսեր ունի»,- ասել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձանժողովը մշակել է մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 45,45% տոկոսը: Շուոմեն Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 30,16 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն` 16,71%-ը, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն` 13,09 տոկոսը, Յուրի Բոյկոն` 11,51%-ը: Մնացած թեկնածուները հավաքել են տասը տոկոսից պակաս: