|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Բեռլինում Ադրբեջանի դեսպանության առջև ադրբեջանցի քաղաքական փախստականները բողոքի ցույց են իրականացրել` պահանջելով Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակում, իշխող «ընտանեկան ռեժիմի» հրաժարական, ինչպես նաև ավտորիտար ռեժիմի վերացում. հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ նմանատիպ ցույցեր տեղի են ունենալու եվրոպական բոլոր երկրներում Ադրբեջանի դեսպանատների դիմաց, մինչև որ ազատ արձակվեն 85 քաղբանտարկյալները:
Քաղաքական փախստականները պահանջում են վերջ դնել Ադրբեջանում առկա կոռուպցիային և պաշտոնյաների կամայականություններին: Մասնակիցները նաև մեղադրել են իշխող ռեժիմին Ղարաբաղյան հակամարտության լուծման անընդունակության և ցանկության բացակայության մեջ` սեփական գոյությունը պահպանելու նպատակով: