|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ազգային ժողովում այսօր առաջին անգամ քվորում չի եղել հերթական նիստի աշխատանքները սկսելու համար: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը ներկա չի եղել:
Գրանցվել էր 44 պատգամավոր՝ անհրաժեշտ 67-ի փոխարեն։ Քվորում չլինելու պատճառով նիստը 4 ժամով հետաձգվել է:
Կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստը մեկնարկել էր երեկ, որում ԱԺ կանոնակարգ-օրենքի ու Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերն էին քննարկվել ու առաջին ընթերցմամբ ընդունվել: