|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող 737 MAX ինքնաթիռի կործանման հետ կապված դատական հայց է ներկայացվել: ԱՄՆ-ում դատական գործընթաց են սկսել մարտի 10-ին տեղի ունեցած և 157 մարդու կյանք խլած ավիաաղետի զոհերի հարազատները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ռուանդայի քաղաքացի Ջեքսոն Մուսոնիի ընտանիքի հայցում ասվում է, որ Boeing 737 MAX մոդելի արտադրության ժամանակ թույլ է տրվել ինքնակառավարման սարքի արտադրական թերացում, ինչն էլ ավիաաղետի պատճառ է դարձել: Զոհվածի հարազատները փոխհատուցում են պահանջում նրա մահվան համար: