|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բարձրագույն որակավորումների կոմիտեն աշխատանքներ է կատարում հակապլագիատ համակարգի ներդրման ուղղությամբ: ԱԺ-ում այս մասին կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքով զբաղվող կազմակերպությունների գովազդն արգելելու վերաբերյալ նախագծի քննարկմանն իր ելույթում ասաց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:
«Բարձրագույն որակավորումների կոմիտեն աշխատանքներ է կատարում հակապլագիատ համակարգի ներդրման ուղղությամբ: Հայերենով բավարար քանակությամբ բազա պետք է ստեղծվի: Դա որոշակի ջանքեր է ենթադրում, և այդ ուղղության գործողություններ տարվում են»,-ասաց Անափիոսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի և Գիտության կոմիտեի կողմից այսօր մշակվում է հանդեսների վարկանիշավորման համակարգ: Դրանով ընդգրկվելու է մի չափանիշ, որ եթե այդ հանդեսների մեջ տեղ գտած հոդվածներից որևէ մեկում լինի գրագողության դեպք, ապա այդ հանդեսի վարկանիշը կարող է իջնել:
Անափիոսյանը գրագողությունը, գումարով դիպլոմային, կուրսային աշխատանքները գնելը կանխելու նպատակով կարևորեց, որ բուհերում լինեն որոշակի դասընթացներ` հետազոտության մեթոդաբանության առումով, որ ուսանողներն իմանան, թե ինչպես կարող են գրել էսսեներ: