|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Վաշինգտոնից վերադառնալուց անմիջապես հետո գնացել է երկրի ՊՆ, որտեղ տեղի կունենա խորհրդակցություն` Գազայի հատվածում իրավիճակի հետ կապված. հայտնում է NEWSru.co.il-ը:
Խորհրդակցության մեկնարկից առաջ բարձրաստիճան աղբյուրը հայտնել է պարբերականին, որ հրադադարի մասին ոչ մի պայմանավորվածություն չկա:
«Մենք պատրաստ ենք ավելի ուժեղ հարվածներ հասցնել: Բանակին հրահանգվել է շարունակել հարվածներ հասցնել, առավել ևս, որ Իսրայելն առաջին չէ, որ գրոհել է»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ «Ռոյթերս»-ը հայտնել էր ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված հրադադարի մասին: