|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ, որի ժամանակ երկու առաջնորդները հաստատել են ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև ուժեղ և հատուկ կապը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Սպիտակ տանը հղումով:
«Երկու երկրների առաջնորդները հաստատել են ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև ուժեղ և հատուկ կապը: Նախագահ Թրամփը և վարչապետ Նեթանյահուն քննարկել են մի շարք հարցերում ուժեղացված համագործակցությունում փոխադարձ հետաքրքրվածությունը»,- ասվում է տեքստում:
Հիշեցնենք, որ երեկ Թրամփը Նեթանյահուի ներկայությամբ ստորագրեց որոշում, որով ԱՄՆ-ը ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: