|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կայացել է Ադրբեջանի և Պակիստանի պաշտպանության նախարարների հանդիպումը. հայտնում է minval.az-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով:
Կողմերը քննարկել են ռազմական, անվտանգության, ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը, ինչպես նաև անդրադարձել են ԼՂ հակամարտությանը: Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը, խոսելով տարածաշրջանում ռազմա-քաղաքական իրավիճակի մասին, իր պակիստանցի գործընկերոջը մանրամասն տեղեկություն է ներկայացրել ԼՂ հակամարտության վերաբերյալ` ընդգծելով, որ Ադրբեջանն ու Պակիստանը աջակցում են միմյանց միջազգային կազմակերպություններում: