|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարտի 17-ին Տորոնտոյում հատուկ ընդունելության ժամանակ ՀՅԴ Կանադայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել են Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, հայ ժողովրդի և Արցախի բարեկամ բարոնուհի Քարոլայն Քոքսի հետ:
Հանդիպման ընթացքում Հայ Դատի հանձնախմբի անդամները բարոնուհի Քոքսի հետ քննարկել են Արցախի ներկայիս իրավիճակը, այս ուղղությամբ Կանադայում տարվող աշխատանքները եւ նրա կողմից իրականացվող մի շարք ծրագրերի մանրամասները:
ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել բարոնուհի Քոքսին` նրա ջերմ ու անկեղծ բարեկամության եւ մանավանդ Արցախում իրականացրած մարդասիրական գործունեության համար: