|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում: Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժության որակավորման փուլում գրավել է երկրորդ տեղը եւ նվաճել եզրափակիչի ուղեգիր:
Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարել է երկրորդ տեղով, իսկ Արթուր Թովմասյանը՝ երրորդ: Մարտի 21-ին Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկի որակավորման փուլում:
Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 4 մարմնամարզիկով: Մրցաշարը վարկանիշային է Տոկիո-2020 օլիմպիական խաղերի համար: