|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Սաբիհա Գյոքչե» օդանավակայանում տաքսու վարորդներն այսուհետ ստիպված սպիտակ վերնաշապիկ և փողկապ են կրելու: Օդանավակայանի ղեկավարությունը ուղևորների գոհունակությունը շահելու և ծառայության որակը բարձրացնելու համար նոր մեթոդների է դիմել. հաղորդում է Sputnik-ի թուրքական գործակալությունը:
«Բացի փողկապից, նաև որոշել ենք, որ վարորդները կրելու են սև կամ կապույտ համազգեստ: Նպատակն ավելի արիստոկրատ, պարոնին ավելի հարիր տեսքով տաքսու վարորդներ ունենալն է»,- հաղորդում է օդանավակայանի ղեկավարությունը: