|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեծ եղեռնի 104-րդ տարելիցին ընդառաջ` Իտալիայի Լացիո մարզի մարզային խորհուրդը մարտի 18-ի նիստում միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն ընդունելու մասին բանաձևը. տեղեկանում ենք Իտալիայի հայ համայնքի կայքից: Բանաձևը ներկայացվել է մարզային խորհրդի անդամ Սերջո Պիրոցցիի նախաձեռնությամբ։
Լացիոն դառնում է Իտալիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 136-րդ տարածքային ինքնակառավարման խորհուրդը։