|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել է Էրդողանից` աջակցել Իգդիրում և Կարսում «Ազգայնական շարժում» կուսակցության («Գորշ գայլեր») առաջադրած թեկնածուին. հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:
Իգդիրում, որտեղ գերակշռում են քրդերն ու ադրբեջանցիները, արդեն 10 տարի է` ղեկավարվում է քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության (Demokratik Toplum Partisi) անդամ քաղաքապետի կողմից, ինչը Թուրքիայում և Ադրբեջանում մեծ դժգոհություն էր առաջացրել: 2009 թ. Թուրքիայի այդ ժամանակվա փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը հայտարարել էր. «Իգդիրն էլ վերցրեցին, այսինքն` Հայաստանի սահմանի վրա են հույսները դրել: Այստեղ պետք է զգոն լինենք»:
Թուրքիայում «երկրորդ Ադանա» կոչվող Իգդիրը, որը համարվում է Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ սահմանային քաղաք, այս ընտրությունների ամենաքննարկվող թեմաներից է: