|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փարիզում «դեղին բաճկոններ»-ի ցույցի ժամանակ ցուցարարները բանկ են հրկիզել: Տուժել է 11 մարդ, դրանց թվում երկու ոստիկան: Փրկարարները երկու մարդու կարողացել են դուրս բերել հրդեհի միջից:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտնել է, որ հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը: Նա միաժամանակ մեղադրանքներ է հնչեցրել բանկն այրողների հասցեին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Այսօր Փարիզում ընթանում է «դեղին բաճկոններ»-ի թվով 18-րդ բողոքի ցույցը, որին մասնակցում է մոտ 7 հազար մարդ: Բողոքի ցույցն ուղեկցվում է անկարգություններով և ոստիկանության հետ ընդհարումներով: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: