|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Պարզվում է՝ տեսախցիկներով «զինվել են» ոչ միայն Երևանում գործող ավտոբուսները, այլև մարզային տրանսպորտային միջոցները: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսախցիկներ տեղադրվել են նաև Մասիս-Երևան երթուղու ավտոբուսներում:
Ի դեպ, առաջիկայում տեսախցիկներ կտեղադրվեն նաև Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսներում:
Նշենք, որ օրեր առաջ Երևանում ավտոբուսների մեջ տեսախցիկներ տեղադրելու որոշումը զայրացրել էր վարորդներին, որոնք, ի նշան բողոքի, գործադուլ էին հայտարարել: Իսկ Մասիս-Երևան ավտոբուսների վարորդները, հակառակը, ոգևորված են այս փաստից: Ավելին՝ նրանք նշում են, որ սա գրպանահատներից ազատվելու միակ տարբերակն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: