|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստան են վերադարձել Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն ավարտած զինծառայողները:Հերթափոխում ընդգրկված անձնակազմը խաղաղապահ առաքելության ժամանակահատվածում ցուցաբերել է բարձր մարտական պատրաստվածություն և զինվորական կարգապահություն:
Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Ա. Տոնոյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար և նշել, որ խաղաղապահ առաքելություն իրականացնող յուրաքանչյուր զինծառայող պետք է ունենա բարձր պատասխանատվություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն, քանզի զորախմբի յուրաքանչյուր զինծառայող ներկայացնում է ՀՀ զինված ուժերն արտերկրի մեր գործընկերներին, նպաստում մեր պետության և զինված ուժերի մասին դրական կարծիքի ձևավորմանը: