|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անօդաչու թռչող սարքերն արդեն «կարողանում են» հաշվել մագլցող պարկավորներին`կոալաներին: Այս նորարությունը մեծ օգնություն է կենսաբանների համար` օգնում է հետևել կենդանիների պոպուլյացիայի թվաքանակին. հայտնում է RT-ն:
Գաղափարն իրականություն է դարձել գիտական նորարության շնորհիվ: Ծրագրավորողները թռչող անօդաչուների նեյրոցանցի մեջ հավելում են կատարել` նոր ինֆրակարմիր տեսախցիկներ տեղադրելով, որոնք տարբերակում են թաքնված արջուկներին այլ կենդանիներից:
Հավելենք, որ կոալան Ավստրալիայի ամենահայտնի կենդանիներից է։ Թեև տեսքով նմանվում է արջի, սակայն պատկանում է պարկավորների դասին, որի մեջ մտնում է, օրինակ, կենգուրուն: Անխնա որսի հետևանքով նրանց քանակը խիստ կրճատվել է։ Ներկայումս որսն արգելված է, և պարկավոր արջի թիվն սկսել է աճել։