|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ 62 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց Պոլսո 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Այս կապակցությամբ տեղի հայ համայնքը շարունակաբար ցավակցական նամակներ է ստանում տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպություններից, գործիչներից:
Երեկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիթերյան էջում հայերենով իր ցավակցությունն է հայտնել հայ համայնքին: Նրան են հետևել նրա կուսակից, նախկին վարչապետ և ԹԱՄԺ նախագահ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը, գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, նույն կուսակցության` Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) նախագահ Մերալ Աքշեները, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը և այլ քաղաքական ուժեր և գործիչներ:
Նշենք, որ մարտի 31-ին Թուրքիայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: