|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ-ի և Սիրիայի համակարգող շտաբների պետերը կոչ են արել ԱՄՆ-ին` լուծել «Ռուկբան» ճամբարի խնդիրը` փակելով այն: Այդ մասին հայտնում է РИА новости-ն: Նրանց հայտարարությունում նշվում է, որ այդ կերպ ճամբարի բնակիչները ազատություն կստանան:
Սիրիայի մայրաքաղաքում այն կարծիքին են, որ ԱՄՆ-ն այդ անվտանգության գոտին թողնում է ապստամբների համար, որոնց Դամասկոսը ահաբեկիչներ է համարում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բազմիցս նշել է, որ «Ռուկբան»-ում գտնվում է մոտ 50 000 մարդ, բարգավաճում են բռնությունն ու հանցավորությունը, զինված ապստամբները հավաքագրում են երեխաների: