|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ իշխանությունները տվյալների գաղտնի բազա են ստեղծել, որում ներառում են ամերիկացի լրագրողներին, փաստաբաններին և իրավապաշտպաններին, որոնք ԱՄՆ-ի հետ Մեքսիկայի սահմանին զբաղվում են միգրանտների քարավաններով։ Այդ մասին սեփական հետաքննության արդյունքների հիման վրա հայտնում է NBC-ն. գրում է ТАСС-ը:
Ցուցակում ընդգրկվածներին ենթարկում են երկարատև հարցաքննությունների և սահմանափակում սահմանին նրանց տեղաշարժի իրավունքը: Այսպես` երկու ֆոտոլրագրողի և մեկ իրավաբանի ընդհանրապես արգելել են մտնել Մեքսիկա և կատարել իրենց մասնագիտական պարտականությունները։