|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» սերիալը վերջին սեզոնի պաշտոնական թրեյլերը։
Եզրափակիչ սեզոնի առաջին սերիան հասանելի կլինի ապրիլի 14-ին։ Ընդհանուր առմամբ, նախատեսված է 6 էպիզոդ, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը հավասարազոր կլինի լիամետրաժ ֆիլմի տևողությանը։
Ավելի վաղ HBO-ն ցուցադրել էր «Գահերի խաղ»-ի ութերորդ սեզոնի պոստերները։ Սերիալի հեղինակները երկրպագուներին առաջարկել էին դիտարկել Վեսթերոսի բոլոր հավանական ղեկավարներին՝ Դեյներիսից, Ջոն Սնոուից սկսած մինչև Տեթնա Գրեյջոյը և Սեմվել Թառլին։
Հավելենք, որ հունվարին HBO-ն ներկայացրել էր սերիալի եզրափակիչ մասի պաշտոնական թիզերը։