|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հանոյում ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ բանակցություններից իր հեռանալուն կարող էր նպաստել այն հանգամանքը, որ գագաթնաժողովի հետ միաժամանակ դեմոկրատներն ԱՄՆ-ի Կոնգրեսում դռնբաց լսումներ էին կազմակերպել իր նախկին փաստաբան Մայքլ Քոհենի հետ: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Դեմոկրատների կողմից դատապարտված ստախոսի և խաբեբայի հետ դռնբաց լսումների անցկացումն այն նույն ժամանակ, երբ շատ կարևոր միջուկային գագաթնաժողով էր ընթանում Հյուսիսային Կորեայի հետ, հավանաբար, ստորության նոր մակարդակ է ամերիկյան քաղաքականության մեջ, և դա կարող էր նպաստել «հեռանալուն»: Երբեք նման բան չեն արել, երբ նախագահն ուղևորության մեջ է արտասահմանում: Խայտառակություն»,- գրել է նա: