|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոստիկանությունը բացահայտել է Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի առանձնատնից կատարված գողությունը:
Փետրվարի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տրվել, որ գողություն է կատարվել Վաղարշապատի Արշալույս գյուղի առանձնատներից մեկում: Հանցագործություն կատարող անձինք գողացել էին հագուստ, արձանիկներ եւ Կարեն Գրիգորյանին պատկանող զենքը:
Ոստիկանության աշխատանքի արդյունքում բացահայտվել են հանցագործության ենթադրյալ կասկածյալները: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են հագուստ եւ արձանիկներ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք են Նոր Նորքի բնակիչ Գառնիկ Քեռյանը, Սամվել Գաբրիելյանը եւ Վահագն Միրզոյանը: