|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է զորք ուղարկել Վենեսուելա. հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` ԱՄՆ-ը ռազմական ներխուժում է նախապատրաստում լատինական երկիր` «սարկազմ և մեծամտություն» դրսևորելով:
«Պուերտո Ռիկոյում ամերիկյան հատուկ գործողությունների ուժերի տեղակայումը, Կոլումբիա ԱՄՆ ԶՈւ ուղարկումը և այլ փաստեր միանշանակ խոսում են այն մասին, որ Պենտագոնը ուժեղացնում է տարածաշրջանում զորքերի առկայությունը»,- ասել է Պատրուշևը:
Նա ընդգծել է, որ ռազմական գործողության արդյունքում ԱՄՆ-ը մտադիր է գահընկեց անել երկրի` օրինական ճանապարհով ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյին: