|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր է ժողովրդավարության տեսանկյունից` արդարադատության, տնտեսության և տարբեր այլ գործառույթների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ նշելով, որ ներկայում կա անհրաժեշտ քաղաքական կամք:
«Ամեն ինչ սկսվում է քաղաքական կամքից, եթե դա չլինի, ապա հնարավոր չէ շրջադարձ արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում: Մյուս կողմից՝ միայն քաղաքական կամքը բավարար չէ, անհրաժեշտ են այլ կանոններ, տարրեր՝ ինստիտուտներ, հաստատություններ, հանրային մշակույթ և միջավայր: Հաստատությունների առումով մենք տեսնում ենք, որ նոր կառավարությունը ցանկանում է ստեղծել անկախ հակակոռուպցիոն հանձնաժողով, որը կունենա ունիվերսալ լիազորություններ: Հայաստանին անհրաժեշտ են նոր օրենքներ կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև հանրային աջակցություն և անհանդուրժողականություն: Սրան հասնելու տարբեր ձևեր կան: Մենք բավականին լուրջ առաջընթաց ենք տեսել, բայց պատրանքներ չպետք է ունենանք»,- ասաց Սվիտալսկին: