|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆին և նախագահին կոչ արել չընդունել նրա հրաժարականը: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրույցում հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի խոսնակ Ալի Նաջաֆի Խոշռուդին:
Նա տեղեկացրել է, որ այս կապակցությամբ պատգամավորները որոշել են նամակով դիմել հանրապետության նախագահին: «Նամակի տեքստը պատրաստ է, և ստորագրահավաք ենք ձեռնարկել: Պատգամավորների մեծամասնությունը ստորագրել է նամակը»,- ասել է Նաջաֆի Խոշռուդին: