|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի` հրաժարական տված արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին «կրոնական մաֆիայի փոխանձ» է անվանել: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում. հայտնում է РИА Новости-ն:
Պոմպեոյի խոսքով՝ իրենք հաշվի կառնեն Զարիֆի հրաժարականը: «Ամեն դեպքում` նա (Զարիֆը) և Հասան Ռոհանին (Իրանի նախագահ) պարզապես կոռումպացված կրոնական մաֆիայի փոխանձինք են: Մենք գիտենք, որ բոլոր վերջնական որոշումները կայացնում է Խամենեին»,- հավելել է պետքարտուղարը:
«Մեր քաղաքականությունը չի փոխվել. ռեժիմը պետք է իրեն նորմալ երկրի պես պահի և հարգի իր ժողովրդին»,- հավելել է նա: