|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախապատրաստվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան. հայտնում է Trend-ը:
Նա նշել է, որ ժամկետների մասին հստակ տեղեկություն չկա: «Աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են»,- հավելել է Ասրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ըստ Աբդուլաևայի` օրակարգում է նաև Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: