|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ Աֆղանստանում կարգավորման հարցում, կողմերը քննարկում են` ինչպիսին պետք է լինի այդ համագործակցությունը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի` Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը. հայտնում է РИА Новости-ն:
«Աֆղանցիներին պետք է շանս տալ վերջապես իրենց մոտ խաղաղություն հաստատել և ինքնուրույն զբաղվել իրենց ապագա ճակատագրի որոշմամբ: Այդ գիտակցումը ամերիկյան ներկայացուցիչների մոտ կա, կա մեզ հետ համագործակցելու պատրաստակամություն»,-ասել է նա Россия 24-ի եթերում: