|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիան հետաքրքրված չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով, դրանք սահմանվել են քաղաքական դրդապատճառներով: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերը. հայտնում է РИА Новости-ն:
«Անձամբ ես կարծում եմ, որ մենք հետաքրքրված չենք պատժամիջոցներով: Մենք ընդունել ենք դրանք, քանի որ կային քաղաքական հիմքեր, բազմիցս երկարաձգել ենք դրանք: ԵՄ-ն միասնական է եղել, սակայն մենք պետք է աշխատենք քաղաքական հարաբերությունները փոխելու ուղղությամբ այնպես, որպեսզի դրանք մի օր հանգեն այլ որոշումների»,- ասել է պաշտոնյան: