|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի հեռանալը Սիրիայից, եթե դա տեղի ունենա, դրական ազդեցություն կունենա երկրում իրավիճակի կարգավորման վրա. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք վստահ ենք, որ դա դրական ազդեցություն կունենա իրավիճակի վրա, եթե, իհարկե, մինչև վերջ հեռանան»,- ասել է նա ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ Թրամփը ոչ վաղ անցյալում հայտարարել է Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին, սակայն ՌԴ-ում թերահավատորեն են մոտենում այդ հարցին: