|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2017թ. հեղինակավոր Christie's աճուրդի տանը գնի համաշխարհային ռեկորդ սահմանած «Սալվատորե Մունդի» կտավը, որը վաճառվել է 450 մլն դոլարով, հնարավոր է` նկարված լինի ոչ թե Լեոնարդո դա Վինչիի, այլ նրա աշակերտներից մեկի կողմից: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Փորձագետների` նմանատիպ կասկածների պատճառով էլ աշխարհի ամենաթանկ կտավի ցուցադրությունը Լուվրի թանգարանի Աբու Դաբիի մասնաճյուղում հետաձգվել է անորոշ ժամանակով:
Արվեստի պատմության մասնագետ Ժակ Ֆրանկը նշել է, որ Լուվրի աշխատակազմն ու այլ բարձրաստիճան դեմքեր գիտեն, որ «Սալվատորե Մունդի»-ի հեղինակն ամենևին էլ Դա Վինչին չէ: Մասնագետն անգամ նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախազգուշացնելով, որ եթե կտավն այս տարվա հոկտեմբերին ցուցադրության հանվի Փարիզի Լուվրում, ապա սկանդալ կլինի: