|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Էնդրյու Մաքքեյբը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատացել ԱՄՆ հետախուզությանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի պատճառով. հայտնում է Федеральное агентство новостей-ը: Խոսքը Հյուսիսային Կորեայում բալիստիկ հրթիռների առկայության մասին է, որոնք ունակ են հասնել ԱՄՆ-ի տարածք:
«Թրամփը հայտարարեց, որ չի հավատում, որ նման հրթիռներ գոյություն ունեն, քանի որ նախագահ Պուտինն ասել է իրեն, որ նման հրթիռներ չկան»,- պատմել է Մաքքեյբը CBS-ին տված հարցազրույցում:
«Ինձ համար միևնույն է, ես հավատում եմ Պուտինին»,- Թրամփի խոսքերն է մեջբերել նա: