|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Անփորձ իմքայլականների հետ դեռ ԱԺ նստաշրջանի նախօրյակին սկսված թրեյնինգները, փաստորեն, արդյունավետ չեն եղել՝ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում յուրացնել տեխնիկական պարզագույն գրանցվել-քվեարկելու հմտությունները։ Երեկ այդ «բարդ» աշխատանքի նրբությունները մեկ անգամ ևս բացատրելու համար «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել։
ԱԺ նիստի առաջին ընդմիջման ընթացքում պատգամավորներին կրկին բացատրել են, թե ինչպես պետք է գրանցվեն՝ հարցեր տալու, ելույթներ ունենալու համար, որ ցուցատախտակի վրա իրար ետևից իշխանականների անունները չգրանցվեն, ու հնարավորություն առաջանա նաև ընթացքում հակադարձելու ընդդիմադիրների ելույթներին»: