|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի կարծիքով` Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման հարցով համաձայնագրի շուրջ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները շուտով կավարտվեն. հայտնում է Спутник-Грузия-ն։
«Բանակցություններն ընթանում են։ Դրանք վարում է էկոնոմիկայի նախարարությունը, և եկեք սպասենք դրանց արդյունքներին։ Կարծում եմ՝ բանակցությունները կավարտվեն մոտ ապագայում: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Վրաստանը պետք է բարելավի իր դիրքերը տվյալ համաձայնագրի շրջանակում։ Անկասկած, ելակետը կլինեն մեր ազգային շահերն ու մեր` էներգակախված չլինելը»,- ասել է Բախտաձեն։
Հիշեցնենք, որ Վրաստանը 2017-ից հրաժարվել է ռուսական գազից ու այն գնում է Ադրբեջանից։