|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանը փետրվարի 12-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ, գերաշնորհ Էդգար Պենյա Պառային (H.E. Msgr. Edgar Peña Parra, Substitute for General Affairs to the Secretary of State):
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-վատիկանյան վաղեմի, սերտ ու բարեկամական հարաբերություններին:
Դեսպան Նազարյանն ընդգծել է Հայաստանի համար Սուրբ Աթոռի հետ երկկողմ հարաբերությունների կարևորությունը և հայտնել դրանք ընդլայնելու ուղղությամբ իր պատրաստակամության մասին:
Գերաշնորհ Պենյա Պառան, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, վստահություն է հայտնել, որ հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունները շարունակելու են առավել զարգանալ:
Վատիկանում կայացած հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումների առնչությամբ կողմերի մոտեցումներին: